Foto

Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները նախորդ տարի հավաքագրվել են 109,3 տոկոսով


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը, Գավառ համայնքում տեղական բյուջեի  սեփական եկամուտները հավաքագրվել են 99,1, Վարդենիս համայնքում՝ 114,8, Մարտունի համայնքում՝ 112,5, Սևան համայնքում՝ 110,9, Ճամբարակ համայնքում 112,7 տոկոսով։

Պլանավորված 3 միլիարդ 798 միլիոն 95 հազար դրամի փոխարեն 2025 թվականի տարեկան արդյունքների հանրագումարով հավաքագրվել է 4 միլիարդ 150 միլիոն դրամ։