Foto

Ձյունը չմաքրելու հետևանքները. Վնասվաքներով հիվանդանոցում է հայտնվել 177 մարդ, գերակշռող մասը՝ տարեցներ

Երևանի ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանը դիմել էր քաղաքապետարան՝ խնդրելով տեղեկություն տրամադրել ձյան տեղումների հետ կապված վնասվածքներ ստացած մարդկանց թվի մասին։

Այսօր ստացա պատասխանի համաձայն, փաստացի միայն քաղաքապետարանի ենթակայության տակ եղած բուժհիմնարկներում ունենք 117 տուժած, որոնցից 63-ը՝ թոշակային տարիքի։

«Ու՞մ պետք է տուգանի երևանցին, և ո՞վ է վճարելու բուժման ծախսերը»,-ֆեյսբուքյան իր էջում հարց է հնչեցրել նա։

Ըստ քաղաքապետարանից ստացած պատասխանի, Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության ներկայացրած տեղեկատվության՝ 2025թ. դեկտեմբերի 31-ից մինչև 08.01.2026թ. ընթացքում վնասվածքների պատճառով Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններ դիմած անձանց ընդհանուր քանակը 117 է։

Տուժած անձանց տարիքային խմբերը՝

0-18 տարեկան - 7,

19-40 տարեկան – 27,

41-60 տարեկան – 20,

60 տարեկանից բարձր – 63:

«Եվ սա միայն քաղաքապետարանի ենթակայության բուժհիմնարկներում։ Նկարի պատկառելի տարիքի անձը, ժամանել էր Երևան սիրտը ստետավորելու համար։ Կոնքի կոտրվածքով հայտնվեց հիվանդանոցում։ Անձամբ զրուցել եմ հետը, ծախսերը վճարել է ընտանիքը»,-գրել է Վարդանյանը։