Ֆիլիպինների կենտրոնական մասում՝ Սեբու քաղաքի աղբավայրում տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 27-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ABS-CBN News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Եվս 9 մարդ դեռ անհետ կորած է: Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են, չնայած անձրևներին, որոնք բարդացնում են արտակարգ ծառայությունների աշխատանքը:
Սեբուի աղբավայրում սողանքը տեղի է ունեցել հունվարի 8-ին: Միջադեպից հետո առաջին ժամերին փլվածքների տակ ողջ են գտնել 12 մարդու, որոնք հետագայում հոսպիտալացվել են:
Սեբուի քաղաքային խորհուրդը սգո օր է հայտարարել զոհերի հիշատակին:









