Foto

Ադրբեջանն սկսել է գազի մատակարարումներն Ավստրիա եւ Գերմանիա

«Գազի մատակարարումներն Ավստրիա եւ Գերմանիա սկսվել են 2026թ․ հունվարինց,- հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը: SOCAR-ը չի բացահայտել մատակարարումների ժամկետները եւ ծավալը։


2020թ․ դեկտեմբերի 31-ին Ադրբեջանն սկսել է գազի առեւտրային մատակարարումները Եվրոպա՝ Հարավային գազային միջանցքի (ՀԳՄ) մաս կազմող Տրանսադրիատիկ խողովակաշարի (TAP) միջոցով: 25 տարվա համար նախատեսված խողովակաշարը ենթադրում է տարեկան ավելի քան 10 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազի արտահանում եվրոպական շուկա: ՀԳՄ-ն, որը ձգվում է Բաքվից մինչեւ Հարավային Իտալիա՝ Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի եւ Ալբանիայի միջով, ինտեգրված խողովակաշարային համակարգ է, որը ներառում է նաեւ Հարավային Կովկասի եւ Տրանսանատոլիական գազատարները: Թողունակությունը տարեկան 16 մլրդ խորանարդ մետր է: Ադրբեջանի «Շահ Դենիզ» հանքավայրը՝ 1.2 տրլն խորանարդ մետր պաշարներով, համարվում է ՀԳՄ հումքի հիմնական աղբյուրը:

news.am