Foto

«Արմպետրոլ» ՍՊԸ-ի լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք. կասեցվել է հեղուկ գազի վաճառքը

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քաղաքացու դիմումի-բողոքի հիման վրա իրականացրել է վերահսկողական միջոցառումներ բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի իրացմամբ զբաղվող «Արմպետրոլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում։

ՇՎՏՄ-ից տեղեկացնում են, որ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել Է վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտում, մասնավորապես՝ թերլիցքավորման դեպք հետևյալ հասցեում․ ք․ Երևան, Լենինգրադյան 48

Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։