Foto

TRIPP-ը կարևոր է տարածաշրջանում առևտրի և կապերի դիվերսիֆիկացման համար․ Ադրբեջանի ԱԳՆ

TRIPP-ի իրականացման շրջանակային փաստաթղթի ընդունումը ոչ միայն վերահաստատում է ամերիկյան կողմի հավատարմությունը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին, այլև կարևոր քայլ է այս ոլորտում գործնական աշխատանքներ սկսելու ուղղությամբ։

Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով Թրամփի «Միջազգային խաղաղության և բարգավաճման ճանապարհային քարտեզի» (TRIPP) իրականացման շրջանակային փաստաթղթի վերաբերյալ հարցին։

«Մեր երկրի գլխավոր առաջնահերթություններից մեկը Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովումն է։ Ավելին, TRIPP երթուղին կարևոր է նաև ավելի լայն տարածաշրջանում առևտրի և կապերի դիվերսիֆիկացման համար», – ընդգծել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։