Foto

Անդրանիկ Մարգարյանի շախմատային հուշամրցաշարի առաջատարը Հնդկաստանի ներկայացուցիչն է

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի 16-րդ շրջանային հուշամրցաշարը՝ միջազգային գրոսմայստերի և վարպետի նորմաներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջազգային գրոսմայստերի նորմայով մրցաշարում 4 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է Հնդկաստանը ներկայացնող միջազգային վարպետ Աարյան Վարշնեյը, ով ունի 3.5 միավոր:

Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Էրիկ Հակոբյանը և Մոլդովան ներկայացնող գրոսմայստեր Եգոր Լաշկինը ունեն 3 միավոր:

Միջազգային վարպետի նորմայով մրցաշարում առաջատարներն են Հայաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը և միջազգային վարպետ Արմեն Բարսեղյանը, ովքեր ունեն 3 միավոր: