Foto

Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Հունվարի 9-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանին։  Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը և ընդգծել առկա խնդիրներին համատեղ լուծումներ մշակելու արդյունավետությունը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակականության պատրաստակամությունը։