Foto

Ջրօրհնեաց կարգ և Ս. Հաղորդության բաշխում՝ քրեակատարողական հիմնարկներում

Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի, ինչպես նաև հոգեշնորհ Տ. Սեպուհ աբեղա Ասատրյանի և հոգեշնորհ Տ. Գրիգոր աբեղա Մինասյանի ձեռամբ և բարեշնորհ սարկավագներ Կարեն Եղիազարյանի, Դավիթ Մնացականյանի, Մայիս Ղավալյանի գործակցությամբ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մատուռներում և հարկաբաժիններում կատարվել են ջրօրհնեքի կարգեր և Ս. Հաղորդության բաշխում անազատության մեջ գտնվող անձանց։

Փոխանցելով «Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ» ավետիսը՝ իրենց խոսքում հոգևոր հայրերը կարևորել են ազատազրկված անձանց ջերմեռանդությունը հոգևոր կյանքի և արժեքների նկատմամբ, ինչպես նաև կենսատու Փրկչի յուրօրինակ մուտքը դատապարտությամբ լեցուն աշխարհ։

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Ջրօրհնեքի և Նռնօրհնեքի արարողություններ են իրականացվել հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի ձեռամբ։

Հավելենք նաև, որ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչությունը, հառիթ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի, քրեակատարողական հիմնարկների գրադարաններին է նվիրել 25 Աստվածաշունչ: