Foto

ՊՆ-ն ներկայացրել է 2026 թվականի վարժական հավաքների օրերը

2026 թվականի ընթացքում Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպա­յական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։

Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է, թե երբ են հայտարարվում վարժական հավաքներ՝

1) 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ.

2) 2026 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ.

3) 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ.

4) 2026 թվականի հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ.

5) 2026 թվականի օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ.

6) 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ.

7) 2026 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազ­մական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատ­րաստ­­­ման և պատ­րաստ­ման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հու­թյան ներգրավման նպատակով։

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղա­քացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: