Foto

Պայթյուն՝ Աբովյանում գործող գազալցակայաններից մեկում. հերթափոխի պետը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ Սարալանջի փողոցում գործող գազալցակայանում հրդեհ-պայթյում է տեղի ունեցել և կա տուժած։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը նշված վայր օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 1 հոգու տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։Ժամանել են նաև Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Պողոսյանն ու Նարեկ Գրիգորյանը։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ հերթափոխի ավագ Լեվան Խաչատրյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ գազի արտահոսք է տեղի ունեցել ու աշխատակիցը երբ մտել է ներս, ըստ նախնական տեղեկությունների՝ ծխախոտը կամ միացրած, կամ ներսում վառելով ծխախոտը, ինչից էլ պայթյուն-բռնկում է տեղի ունեցել։ Աշխատակիցը, որը ըստ դեպքի վայրում հավաքվածների հերթափոխի պետ՝ Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Սաղաթել Մ.-ն է, տեղափոխվել է հիվանդանոց։

Ներսում առաստաղների պաստառների մի մասն այրվել է, ինչպես նաև վնավսել են գույքը, կահույքը և այլ իրեր ընդհանուր 3 սենյակներում։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները։