Foto

Նիկոլաս Մադուրոն պահվում է Բրուքլինի հետաքննական մեկուսարանում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պահվում է Բրուքլինի հետաքննական մեկուսարանում։

Այս մասին հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները։

Նշվում է, որ ավելի վաղ Մադուրոյին տարել էին ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության՝ Նյու Յորքի գրասենյակ, որտեղ նրան մեղադրանքներ են առաջադրվել զենք և թմրանյութեր պահելու համար, ինչից հետո տեղափոխել են Բրուքլինի հետաքննական մեկուսարան։

Ավելի վաղ Մադուրոն հերքել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները, թե ինքը նարկոկարտելի ղեկավար է։ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը դատարանի առաջ կկանգնեն Նյու Յորքում։

Դատական նիստի ժամկետները դեռ հայտնի չեն։

Ըստ որոշ տելեգրամ ալիքների` Նիկոլաս Մադուրոն կպահվի ռեփեր Փի Դիդիի (P. Diddy) և պրոդյուսեր Էփշտեյնի մտերիմ գործընկեր Գիսլեյն Մաքսվելի հետ միասին։

Այս բանտը հայտնի է նրանով, որ այնտեղ պահվում են «հայտնի կալանավորներ»՝ «Սինալոա» նարկոկարտելի ղեկավար Խոակին «Էլ Չապո» Գուսմանը, բժշկական ընկերության գործադիր տնօրեն Բրայան Թոմփսոնի սպանության մեջ մեղադրվող Լուիջի Մանջոնեն, Գիսլեյն Մաքսվելը, ռեփեր Փի Դիդին և FTX կրիպտոբիրժայի հիմնադիր Սեմ Բենքման-Ֆրիդը: Մեկուսարանը հայտնի է իր խարխուլ վիճակով, հակասանիտարական պայմաններով և անապահովությամբ։