Foto

Իրանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով երեք մարդ է զոհվել

Իրանի Իլամ նահանգում շաբաթ օրը տեղի ունեցած անկարգությունների հետևանքով երեք մարդ է զոհվել։

Fars գործակալության տվյալներով, Մալեկշահի շրջանում անկարգություններ են բռնկվել այն պահին, երբ զինված անձինք փորձել են ներթափանցել իրավակարգի ապահովման կենտրոններից մեկը, ինչն էլ հանգեցրել է բախումների սրման։

Mehr գործակալության հաղորդմամբ՝ բախումների հետևանքով ևս մի քանի մարդ վիրավորվել է։