Foto

Տաթև-Կապան ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 4 տուժած

Այսօր՝ հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հյատնում է Shamshyan.com-ը, ժամը 15։30-ի սահմաններում Տաթև-Կապան ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Էդգար Բ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Ռաֆայել Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով  վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Վթարի հետևանքով վարորդներից Էդգար Բ․-ն և 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։