ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի` շուրջօրյա աշխատող 010 562533 հեռախոսահամարին։ Օպերատորները շուրջօրյա ռեժիմով կպատասխանեն ճանապարհների վերաբերյալ ձեր բոլոր հարցերին։
Ճանապարհային դեպարտամենտից կոչ են անում ճանապարհ դուրս գալուց առաջ ճշտել տվյալ ուղղությամբ ճանապարհների անցանելիությունը։
«Հարգելի վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,– ասվում է հաղորդագրության մեջ։









