Foto

Տարիներ շարունակ վարվող քաղաքականության արդյունքում հակամարտությունը կարգավորվեց. Ադրբեջանի ԱԳՆ

Տարիներ շարունակ վարվող քաղաքականության արդյունքում հակամարտությունը կարգավորվեց։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ Հարավային Կովկասում ի հայտ են եկել նոր իրողություններ. «Մենք դրա առաջին տարրերը տեսանք 2025 թվականին: Այս աշխատանքը կշարունակվի 2026 թվականին»։

Բայրամովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են «Հայաստանի սահմանադրության փոփոխություններ և TRIPP-ի պարտավորությունների լիարժեք կատարում». «Վերջերս տեղի են ունեցել երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելություններ: Գաբալայում տեղի է ունեցել նաև սահմանազատման հանձնաժողովի նիստ»,-ասել է նա

24news.am