Foto

Վայոց ձորում բախվել են «Honda CR-V»-ն և խոճկորներ տեղափոխող «ԶԻԼ»-ը. վերջինը կողաշրջվել է

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 14:35-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի վարչական տարածքում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Ա.-ի վարած «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան և Շիրակի մարզի բնակիչ 47-ամյա Հայկ Հ.-ի «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Իսկ բախման հետևանքով «ԶԻԼ»-ը, որը բարձված է եղել մոտ 30 խոճկորով, կողաշրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։