Ճապոնիայի անվադողերի գործարաններից մեկում տղամարդը դանակահարել է ութ մարդու, ևս 7-ի վրա սպիտակեցնող հեղուկ լցրել։ Դանակահարվածներից հինգի վիճակը ծանր է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել Տոկիոյից արևմուտք գտնվող Միսիմա քաղաքի Yokohama Rubber Co. գործարանում։
Ոստիկանությունը հայտնել է, որ 38-ամյա կասկածյալը ձերբակալվել է սպանության փորձի համար։ Նրա գործողությունների շարժառիթները հայտնի չեն։
Ճապոնիայում գործում են զենքի վերահսկողության խիստ օրենքներ, և այնտեղ հազվադեպ են դաժան հանցագործություններ տեղի ունենում, սակայն վերջին տարիներին դանակով հարձակման մի շարք դեպքեր են գրանցվել։









