Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկայում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Ռուսաստանի հետ խաղաղության ծրագիրը։
«Մենք ոչ մի օր չենք վատնում։ Մենք նախագահ Թրամփի հետ համաձայնության ենք եկել մոտ ապագայում բարձր մակարդակով հանդիպման մասին։ Մինչև Նոր տարի շատ բան կարելի է որոշել», - Telegram-ի իր ալիքում գրել է Զելենսկին։









