Foto

Կոշ գյուղիից մինչև Ներքին Բազմաբերդ հարող հատվածը կբացվի երկկողմանի երթևեկության համար

Դեկտեմբերի 18-ից Մ-1, Երևան-Գյումրի միջպետական ճանապարհի՝ Կոշ գյուղի հարակից հատվածից մինչև Ներքին Բազմաբերդ վարչական շրջանին հարող հատվածը (կմ57+500) կբացվի երկկողմանի երթևեկության համար՝ անվտանգության տարրերով ճանապարհի կահավորման աշխատանքներն իրականացնելու նպատակով։

Տեղեկացնում ենք, որ այս հատվածում շինարարական աշխատանքները դեռևս  ավարտված չեն, և հորդորում ենք վարորդներին պահպանել շինարարական աշխատանքներով պայմանավորված 50 կմ/ժամ սահմանված արագությունը։