Foto

Երևանի մի շարք հատվածներւմ երթևեկության, լուսացույցների և այլ փոփոխություններ կլինեն

Դեկտեմբերի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Ազատության պողոտա – Բաբայան փողոց խաչմերուկում:

Մասնավորապես՝ լուսացույցները, «կանգ գիծը» և հետիոտնային անցումները կտեղափոխվեն դեպի խաչմերուկ՝ նոր կառուցված անվտանգության կղզյակի  մոտ:

Բաբայան փողոցում՝ Հյուսիսային ճառագայթի կողմից եկող ուղղությամբ կկազմակերպվի հետիոտնային անցում:

Ազատության պողոտայի երկու կողմերում հետադարձերը կկազմակերպվեն մինչև խաչմերուկ մոտենալը, խաչմերուկում՝ Ազատության պողոտայի երկու կողմերում, կարգելվի հետադարձը:

Երևանի քաղաքապետարան