Foto

Տիրադավերը կձախողեն Նիկոլի հանձնարարականը․ մեր սրբության սրբոցն անարատ է մնալու․ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«Վաղը ժամը 15:00-ին ես կլինեմ Մայր Աթոռում: Ուղիղ ասեմ՝ վստահ եմ, որ տիրադավերը կձախողեն Նիկոլի հանձնարարականը: Բայց նրանցից շատերին լավ եմ ճանաչում, որոշների հետ էլ անգամ մտերմություն եմ ունեցել: Ուզում եմ վաղը նրանց աչքերին նայեմ: Ուզում եմ վաղը հստակ ասել, թե ով էին և ով դարձան:

Մտածում եմ՝ դա նվազագույնն է, ինչ մենք՝ Եկեղեցու զավակները պարտադիր պետք է անենք: Ուստի հուսով եմ վաղը Մայր Աթոռում տեսնել նաև ձեզ, սիրելի ընկերներ, բարեպաշտ ժողովուրդ:

Նիկոլն ու նրա կամակատար տիրադավերը պետք է շատ հստակ իմանան, որ անհույս գործ են բռնել: Ու, որ մեր սրբության սրբոցն անարատ է մնալու:

Աստծով»: