Foto

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանին իրանական միջուկային ծրագրի շուրջ ընդունելի լուծումների որոմնան հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք մանրամասն խոսեցինք Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ մի խումբ արևմտյան երկրների կողմից բռնած բացարձակապես ագրեսիվ, հակաիրանական  անօրինական ուղեգծի պայմաններում: Ռուսաստանը ևս մեկ անգամ հաստատում է իր պատրաստակամությունը՝ օգնելու իր իրանցի ընկերներին Արևմուտքի կողմից ստեղծված միջուկային ճգնաժամը լուծելու համար ընդունելի լտարբերակներ գտնելու հարցում։ Արևմտյան եվրոպացիները, խախտելով բոլոր հնարավոր համաձայնությունները, խախտելով այն նորմերը, որոնք օրնսդրորեն սահմանվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, անում են ամեն ինչ, որպեսզի փորձեն վերականգնել ՄԱԿ-ի պատժամիջոցներն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, թեև այդ պատժամիջոցների ժամկետն արդեն վաղուց, ամիսներ առաջ լիովին լրացել է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումների հետ մեկտեղ», – ասել է Լավրովը: