Foto

Քրեական ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Բուժական գյուղում

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արարատի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 16-ին Կոտայքի մարզի Բուժական գյուղում հայտնաբերել, ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 41-ամյա մի տղամարդու:

Նա սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու և տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք:

41-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

ՆԳՆ ոստիկանություն