Foto

Վարդենյաց լեռնանցքում բուք է․ տեսանելիությունը՝ 10-15 մետր

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք և մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:  ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։  Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: