Foto

Քաղսիում 7 երիտասարդներ, որոնցից 3-ը անչափահասներ, վիճել են 19-ամյա տղայի հետ


Դեկտեմբերի 10-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 30-ին, ժամը ժամը 04։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 107 կմ հատվածում Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի 10-րդ փողոցի 6-րդ նրբանցքում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 19-ամյա Հայրապետ Հ․-ն, 18-ամյա Դավիթ  Դ․-ն, 16-ամյա Գ․ Հ․-ն, 17-ամյա Յ․ Հ․-ն, 18-ամյա Տիգրան Գ․-ն և 16-ամյա Ս․ Բ․-ն վիճաբանել են Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Դավիթ Խ․-ի հետ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վիճաբանության ընթացքում նշված անձինք հարվածներ են հասցրել Դավիթ Խ․-ի մարմնի տարբեր մասերին ու հեռացել։
Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։