Երևանում վերջին օրերին օդի որակի էական բարելավում է արձանագրվել․ հյուսիսային քամու ներթափանցման արդյունքում փոշու ցուցանիշները հասել են ամառային ցուցանիշների մակարդակներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը:
«Երեկվանից տարածաշրջան է ներթափանցել հյուսիսային քամի, որի արդյունքում արձանագրվել է օդի որակի զգալի բարելավում։ Բարելավումն այնքան էական է, որ համադրելի է ամառային ցուցանիշների հետ։ Երեկ առավոտյան PM 2.5-ի ցուցանիշը կազմում էր շուրջ 30, այսօր՝ 65,8։
Միևնույն ժամանակ Հայկազյանը նշեց, որ շարունակաբար ներկայացվում է օդի որակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է ինչպես մարդածին, այնպես էլ բնական գործոններով։
«Առաջիկա ավագանու նիստում երկու որոշումների շրջանակում նախատեսում ենք ներկայացնել լրացուցիչ փոփոխություններ՝ ուղղված մարդածին աղբյուրներից արտանետումների նվազեցմանը։ Դրանց համաձայն՝ հավելյալ սահմանափակումներ կկիրառվեն շինհրապարակների նկատմամբ, ինչպես նաև պարտադիր բարեկարգման նորմերը կդառնան կիրառելի նաև հանքավայրերի համար»,- նշեց նա:









