Մենք պետք է վառ պահենք մեր հայրենակիցների վերադարձի իրավունքը, մենք սրանից հրաժարվելու իրավունք չունենք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13–ին, ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով Արցախին։
«Հայաստանն անկախացել է երեք հիմնական սյուների վրա՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք։ Հարաբերականորեն մնացել է մեկը, որովհետեւ Սփյուռը պառակտվել է, Արցախը որոշակի իմաստով կորսվել է, իսկ Հայաստանն էլ մեր միջի հիմնասյուներն է քանդում։ Մենք պետք է վերամիավորվենք»,– ասել է նա։
Նշենք, որ «Լուսավոր Հայաստանն» այսօր հայտարարել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։









