Foto

Տոնածառի լույսերի վառման արարողության հետ կապված՝ վաղը հանրային տրանսպորտը նույնպես երկար կաշխատի

Դեկտեմբերի 14-ին տոնածառի լույսերի վառման արարողությամբ պայմանավորված՝ հանրային տրանսպորտը Հանրապետության հրապարակի մերձակա փողոցներում՝ Տիգրան Մեծի և Մաշտոցի պողոտաներում, Խորենացու, Գրիգոր Լուսավորչի և Խանջյան փողոցներում, կաշխատի մինչև դեկտեմբերի 15-ը՝ ժամը 01:00-ն։

Նշենք, որ մետրոն նույնպես աշխատելու է մինչեւ ժամը 01.00–ն։