Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման, իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի երկրորդ կետը վերաբերվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնագրքի ընդունմանը։ Այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս օրակարգը, ըստ էության, պաշտոնապես արձանագրված է հենց Մայր Աթոռի կողմից։ 2011 թվականի նոյեմբերին Հայաստանի Արդարադատության նախարարությունում գրանցվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրությունը, որի մեջ ասվում է հետևյալը․ «Մոտ ապագային կազմվելու է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կանոնադրություն, որը հանդիսանալու է հիմնական արժեքը նրա նվիրապետական ամբողջ կառույցի»։ Կտրիճ Ներսիսյանի՝ կաթողիկոսի կարգավիճակում հայտնվելուց 12 տարի անց դեռևս կանոնադրությունը, համապատասխան համապարփակ կանոնագիրքը չկա, և 2011 թվին ասում է՝ մոտ ապագայում դա կընդունվի։ 2011 թվից էլ անցել ա ևս 14 տարի։ Այսինքն՝ սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում՝ Կտրիճ Ներսիսյանի առաջնորդությամբ, և, ըստ էության, այս ապականոնական վիճակը դիտավորյալ է ստեղծվել, որպեսզի որևէ կանոնի գոյության հստակ պատկերացում և ընկալում չլինի, և տեղի ունենա այն, ինչ տեղի է ունենում»,- նշել է Փաշինյանը։