ԱՄՆ-ն ուրբաթ օրը պատժամիջոցների ցանկից հանել է Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորայեշին, որը սկզբնապես ներառվել էր այդ ցանկում՝ Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի դատավարության նախագահության գործում իր դերի համար, հաղորդում է CBS News-ը։
Դե Մորաեսի կինը և նրա ղեկավարած Lex ինստիտուտը նույնպես հանվել են ցուցակից, համաձայն Գանձապետարանի Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի փաստաթղթերի։
Բրազիլիայի կառավարությունը բարձր է գնահատել այդ քայլը, որը կատարվել է հանգստյան օրերին ԱՄՆ նախագահ Թրամփի և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի միջև կայացած հեռախոսազրույցից հետո։ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է կիրառել դատավորի նկատմամբ հուլիսին՝ նրան մեղադրելով իր պաշտոնեական դիրքն օգտագործելու, կամայական նախնական կալանքներ թույլատրելու և Բրազիլիայում խոսքի ազատությունը ճնշելու համար։
2024 թվականի օգոստոսին Դե Մորաեսը նաև կարգադրել է կասեցնել Իլոն Մասկի X հարթակի գործունեությունը Բրազիլիայում՝ այն մեղադրանքների պատճառով, թե իբր հարթակը բավարար ջանքեր չի գործադրել ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։









