Եվրոպացիներն ու ուկրաինացիները Միացյալ Նահանգներից «անվտանգության երաշխիքներ» են խնդրում մինչ Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի արևելքում ցանկացած տարածքային բանակցություն իրականացնելը, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը։
«Մեզ լիարժեք տեղեկատվություն է անհրաժեշտ այն անվտանգության երաշխիքների մասին, որոնք եվրոպացիներն ու ամերիկացիները կարող են տրամադրել ուկրաինացիներին՝ մինչ վիճահարույց տարածքային հարցերի ցանկացած կարգավորումը», - ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։
Լրատվամիջոցն ընդգծում է, որ հայտարարությունը արվել է Բեռլինում երկուշաբթի օրը կայանալիք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, եվրոպացի այլ առաջնորդների, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ հանդիպման նախօրեին։









