Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում հյուրընկալել եմ «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի» Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Յակոբ Վյոլենշտայնին եւ իր գործընկերներին։ Այս մասին գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Իմ երկարատեւ կալանքից հետո սա մեր առաջին հանդիպումն էր Հանրապետականի համար երկարամյա եւ կարեւոր գործընկեր կառուցի հետ։
Քննարկեցինք ինչպես ներքաղաքական, այնպես էլ ռեգիոնալ եւ գլոբալ զարգացումները, պայմանավորվեցինք շարունակել համագործակցությունը»։









