Foto

Արարատի գագաթն ավելի է ճերմակել

Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը՝ Արարատը, ձյան ուժեղ տեղումներից և մառախուղից հետո ծածկվել է գեղեցիկ ճերմակ շերտով, գրում է Ermenihaber.am-ը։

ՀՀ սահմանից 32կմ հեռավորության վրա գտնվող Արարատի ձնով ծածկվելը տեղացիները կապում են ձմռան մոտալուտ գալստյան հետ՝ այն անվանելով «ձմռան ավետաբեր»:

Լեռան ստորոտն առավոտյան ժամերին պատվում է մառախուղի շերտով, ինչն էլ, ձնապատ տեսարանի հետ միաձուլվելով, ստեղծում է գեղատեսիլ պատկեր:

Ի դեպ, Թուրքիայում հաճախ Արարատն անվանում են «Թուրքիայի տանիք»: Նշենք նաև, որ թուրքերը փոխել են Արարատ լեռան անվանումը և իրենց քարտեզներում ու տեղեկագրերում նշում են այն որպես «Աղրը դաղ»: Արարատի մեծ և փոքր գագաթների բարձրությունը կազմում է 5165մ և 3925մ։