Foto

Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը դարձավ IBA-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Արթուր Բազեյանը դարձավ IBA-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող IBA-ի կազմակերպած բռնցքամարտի աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արթուր Բազեյանը մրցեց ուզբեկ Աբումալկ Խալուկովի հետ ու զիջեց 5:0 հաշվով:

Բազեյանը դարձավ IBA-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: