Foto

Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Միքայել սրբազանի գործով բողոքները. նիստը կկայանա դեկտեմբերի 15-ին

Վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան) Միքայել սրբազանի պաշտպանների և դատախազի վերաքննիչ բողոքները վարույթ է ընդունել:

«Դատական նիստը նշանակվել է 2025թ. դեկտեմբերի 15-ին (երկուշաբթի) ժամը 15:30-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանի թիվ 2 դահլիճում (ք.Երևան, Գ.Նժդեհ 23 շենք):

Դատական նիստը դռնբաց է»,-հայտնում են Միքայել սրբազանի պաշտպանները։