Foto

ՀՀ-ում բնակչության 47.3%-ն արական սեռն է, 52.7%-ը՝ իգական

ԱՎԿ-ն ներկայացրել է 2025թ.-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում ապրող մշտական բնակչության սեռատարիքային հարաբերակցությունը, ըստ որի՝ 1 454  040-ը արական սեռի ներկայացուցիչներ են՝ 47.3 տոկոսը, իսկ 1 622 212-ը՝ իգական, որը կազմում է բնակչության 52.7 տոկոսը։

Նշենք, որ վերջին՝ 2024 թ.-ի տվյալներով բնակչության թվաքանակը ՀՀ-ում կազմում է  3 076 200 մարդ։

Aysor.am-ի դիտարկմամբ՝ չնայած կանանց թվի առավելությանը՝ ըստ ներկայացված վիճակագրական աղյուսակի՝ ՀՀ-ում ավելի շատ ծնվում են արական սեռի ներկայացուցիչներ և նրանց թիվը մինչև 40-44 տարեկանը գերազանցում է կանանց թվին։  

ՀՀ-ում 0-4 տարեկան արական սեռի ներկայացուցիչների հարաբերակցությունը կանանց թվի հետ 6,4%-5,3%-ի է։  

Սեռատարիքային հարաբերակցությունը փոխվում է 45-49 տարեկանից և այս տարիքից սկսած՝ կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց թվին՝ 6,0 % տղա-6,2% աղջիկ։