Foto

Տարադրամի փոխարժեքը այսօր

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, կազմել է 381.82 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.21 դրամ (նվազել  է 0.19  դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.91  դրամ (նվազել է 0.06 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382 դրամով, վաճառվում է 384.5-385.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 435-441.5 դրամով, վաճառվում է 444–451 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.85-4.90 դրամով, վաճառվում է 5.01-5.20 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 386 դրամով:

Եվրոն գնվում է 443 դրամով, վաճառվում է 447 դրամով:

Ռուբլին գնվում է 4.85 դրամով, վաճառվում է 4.95 դրամով: