Foto

ՄԹ նախարարն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, ծանոթացել է կրթական միջավայրին

Այսօր Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա:

Այցի ընթացքում պետնախարար Քոքերին ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, կրթական ծրագրերը, կուրսանտների մասնագիտական պատրաստման առանձնահատկությունները։

Լորդ Քոքերը շրջել է ակադեմիայի թանգարանում, այնուհետև ծանոթացել լսարաններին, ուսումնական կենտրոններին և կրթական միջավայրին։