Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանի հետ հունվարի 29-ին հանդիպել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Խմբակցության քարտուղարը կարեւորել է Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ խորհրդարանական մակարդակում եւ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում վերջին զարգացումներին առնչվող հարցեր:
Տիգրան Աբրահամյանն իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ, խոսել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներից, կարեւորել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը կարեւորել է Հայաստանի հետ համագործակցությունը: Անդրեա Բարբարա Բաումանին նշել է, որ Շվեյցարիայի Կառավարությունն աջակցում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացին:









