Foto

ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 73-ի

ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 73-ի, հաղորդում է CBS-ը։

Ավելի վաղ NBC-ն հայտնել էր, որ Միացյալ Նահանգներում եղանակային վատ պայմանների պատճառով 51 մարդ է մահացել։

«Առնվազն 49 մարդ մահացել է փոթորկի կամ եղանակային պայմանների հետ անմիջականորեն կապված պատահարների պատճառով, մի քանի նահանգների պաշտոնյաներ էլ հայտնել են ևս 24 մահվան դեպքի մասին, որոնք, կարծես թե, կապված են ձմեռային եղանակի հետ», – ասվում է հայտարարության մեջ։