Foto

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել ԱԱ-ում

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հաղթանակով են մեկնարկել։

Առաջինը ռինգ է դուրս եկել Արարատ Հարությունյանը (71 կգ)։ 1/32 եզրափակչում նա 5-0 հաշվով հաղթել է Ինդոնեզիան ներկայացնող Ալֆինո Յեզարին: Հայ բռնցքամարտիկը 3-րդ ռաունդում նոկդաունի է ենթարկել մրցակցին:

Վախթանգ Հարությունյանը (75 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) ևս հաղթական մեկնարկ են ունեցել։ Նրանց առաջին մրցակիցները քաշի խնդրի պատճառով իրավունք չեն ստացել դուրս գալ ռինգ և հաղթանակը շնորհվել է հայ բռնցքամարտիկներին: Հարությունյանը դուրս է եկել 1/16 եզրափակիչ, իսկ Մանասյանը` 1/8: