Foto

ԲԴԽ առաքելությունը դատարանները գործադիր իշխանության ճնշումներից պաշտպանելն է. Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը գրում է.

«Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը, դատավորներին փաստաբանների քննադատելուց պաշտպանելու մասին, չզարմացրեց. որևէ կերպ պետք է արդարացնել սեփական գոյությունը:

ԲԴԽ առաջնային առաքելությունը դատարանները գործադիր իշխանության ճնշումներից պաշտպանելն է, ոչ թե դատարանի անկախությունը գրավ դնելու եղանակով սեփական անվտանգության բարձիկները փչելն է, որը, սակայն, ապացուցվեց, որ երկար չի պահում, շուտ պայթում է»: