Foto

Ռուբեն Վարդանյանին և մյուսներին դատում են նրա համար, որ նրանք հայ են․ Արման Թաթոյան

«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է․ «Բակո Սահակյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին և մյուսներին դատում են նրա համար, որ նրանք հայ են, որ չհրաժարվեցին հայ լինելուց հայկական հողի վրա…Որ չվերացան, ինքնակազմակերպվեցին, որ պաշտպանեցին ընտանիքներ, որ կրթեցին երեխաներ…Որ ապրեցին:

Եթե այսօր հայերին դատում են, որովհետև նրանք հայ էին Շուշիում և Ստեփանակերտում։ Վաղը նույն հիմքով կփորձեն դատել մեզ, որովհեև հայ ենք և Մարտունիում ու Գյումրիում, Արարատում ու Երևանում։

Հայաստանի կառավարության լռությունն այս դատավճիռների հարցում ո՛չ զգուշավորություն է և ո՛չ էլ դիվանագիտություն…»։