Foto

Օրբանը Կալլասին համեմատել է Նապոլեոնի և Հիտլերի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կատակել է, որ Բրյուսելը կցանկանար հաղթել Ռուսաստանին մարտադաշտում, և կասկած հայտնել, որ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կարող է հասնել այն բանին, ինչին չհասան Նապոլեոնն ու Հիտլերը։

«Բրյուսելը ցանկանում է հաղթել Ռուսաստանին մարտադաշտում… Նապոլեոնն ու Հիտլերը փորձեցին դա անել, և նրանք ձախողվեցին։ Դե, այդ դեպքում, գուցե Կայա Կալլասը հաջողության հասնի։ Այսպիսով, ես ուզում եմ ասել, որ սա սխալ, սխալ քաղաքական ռազմավարություն է՝ սարսափելի մարդկային զոհերով», – ասել է Օրբանը՝ ելույթ ունենալով Բեկեշչաբայում կայացած նախընտրական միջոցառման ժամանակ։

Հունգարիայի վարչապետը շեշտել է, որ ինքը ԵՄ-ի, մասնավորապես Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ռազմավարությունը համարում է թերի՝ հիմնվելով այն ենթադրության վրա, որ «Ռուսաստանի տնտեսությունը չի կարող դիմանալ դրան»։