Հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ 32-րդ նախարարական խորհրդի պաշտոնական բացման արարողության ժամանակ։
Միրզոյանը շփումներ է ունեցել նաև մասնակից այլ պետությունների գործընկերների հետ:









