Foto

Փոշի և երազանքներ․ Յուրա Մովսիսյանը գիրք է հրատարակել

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է իր հեղինակային գրքի լույսընծայման մասին։ Այն կրում է «Փոշի և երազանքներ» (Dust and Dreams) խորագիրը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Ֆուտբոլիստը սոցցանցերի իր էջերում հայտնել է, որ ամիսների քրտնաջան աշխատանքից հետո գիրքն արդեն հասանելի է նախնական պատվերների համար։

«Սա պատմություն է, որը ծնվել է փոշուց և առաջ տարվել երազանքներով։ Սա հիշեցում է, որ մեծությունը միշտ չէ, որ գալիս է վիթխարի մարզադաշտերից կամ կատարյալ խաղադաշտերից։ Երբեմն այն սկսվում է մոռացված անկյուններում, քարքարոտ հողի վրա, այն երեխաների սրտերում, ովքեր խաղում են անգամ այն ժամանակ, երբ ցուրտը ծակում է, իսկ ցերեկային լույսը՝ մարում»,- գրել է Մովսիսյանը։

Նախկին ֆուտբոլիստը նաև անակնկալ է պատրաստել երկրպագուների համար․ առաջին 500 նախնական պատվիրատուները կստանան գիրքը հեղինակի ստորագրությամբ։