Foto

Զգոն եղեք. խաբեբաները փորձում են կորզել ձեր բանկային տվյալները և գումարը. ՆԳՆ

ՆԳՆ-ն տեղեկացնում է․ «Հարգելի հայրենակիցներ, երբ Ձեզ որևէ անձի անունից զանգահարում կամ գրում են հաղորդագրություն (whatsapp,  viber և այլն), ներկայանում են ԱԱԾ, Կենտրոնական կամ որևէ այլ բանկի աշխատակից և տարբեր պատրվակներով  պահանջում են Ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց կողմից տրամադրած հաշվեհամարին փոխանցել այն (հիմնականում կրիպտոակտիվներ) մի վստահեք:

Դրանով դուք Ձեր ֆինանասական միջոցները տրամադրում եք հանցագործներին:

Հիշեք` Զգոնությունը կարևոր է»։