Foto

Վերահաստատում եմ ՀՀ պատրաստակամությունը բարձրացնել ԱՄԷ-ի հետ հարաբերությունների մակարդակը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։

Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը բարձրացնել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև զարգացնել փոխշահավետ տնտեսական գործակցություն:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն՝ Արաբական Միացյալ Էմիրությունների բարգավաճմանն ուղղված Ձեր ծրագրերում, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և կայուն զարգացում»։