Foto

Հրդեհ Բազումի լեռնաշղթայի գագաթին․ իրականացվում է հրդեհաշիջման աշխատանքներ

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 16։29-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Սիվաշական թաղամասի վերին հատվածում ծուխ է նկատվում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից փրկարար ուժեր։

Պարզվել է, որ Բազումի լեռնաշղթայի գագաթին այրվում է խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին։